Մոլդովան ռուսաստանցի դիվանագետ է արտաքսել

Մոլդովայում Ռուսաստանի դեսպանության շենքը, արխիվ

Մոլդովայի արտգործնախարարությունն այսօր տեղեկացրել է, որ արտաքսում է Քիշնևում Ռուսաստանի դեսպանատան աշխատակիցներից մեկին։

Բացի այդ, ըստ Reuters գործակալության, այսօր Մոդովայի արտգործնախարարություն է կանչվել Ռուսաստանի դեսպան Օլեգ Վասնեցովը, որին բողոքի պաշտոնական նոտա է հանձնվել։

Դիվանագիտական սկանդալի պատճառն այս շաբաթ Քիշնևում տեղի ունեցած ձերբակալություններն էին։ Երկրի հատուկ ծառայությունները երեքշաբթի օրը ձերբակալել էին Մոլդովայի խորհրդարանի և սահմանապահ ոստիկանության մեկական աշխատակիցների։ Արևմտյան աղբյուրների փոխանցմամբ, նրանք պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ էին փոխանցել Մոլդովայում Ռուսաստանի դեսպանատան ռազմական կցորդի տեղակալին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մոլդովայի իշխանությունները ռուս դիվանագետի են արտաքսում