Մատչելիության հղումներ

Մոլդովայի իշխանությունները ռուս դիվանագետի են արտաքսում


Ռուս ընտրողները ՌԴ նախագահի ընտրությունների քվեարկությանը մասնակցելու համար հերթ են կանգնել Քիշնևում ՌԴ հյուպատոսության մոտ, 17-ը մարտի, 2024թ.
Ռուս ընտրողները ՌԴ նախագահի ընտրությունների քվեարկությանը մասնակցելու համար հերթ են կանգնել Քիշնևում ՌԴ հյուպատոսության մոտ, 17-ը մարտի, 2024թ.

Մոլդովայի իշխանություններն արտաքսում են ռուս դիվանագետի, հակառակ Քիշնևի կամքի, չճանաչված Մերձդնեստրի տարածքում ՌԴ նախագահի ընտրությունների քվեարկություն կազմակերպելու համար։

«ՌԴ դեսպանին պաշտոնապես ծանուցվել է, որ դեսպանատան աշխատակիցներից մեկը Մոլդովայի Հանրապետության տարածքում անցանկալի անձ է հայտարարվել և պետք է լքի երկիրը», - հայտարարել է Մոլդովայի արտգործնախարարությունը։

Մոլդովայից անջատված Մերձդնեստրում ՌԴ նախագահական ընտրությունների քվեարկության համար բացվել է վեց ընտրատեղամաս, մինչդեռ պաշտոնական Քիշնևը Ռուսաստանի իշխանություններին թույլ է տվել միայն մեկը բացել՝ այն էլ Մոլդովայի մայրաքաղաքում գտնվող Ռուսաստանի դեսպանատան տարածքում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG