Ըստ Guardian-ի՝ Վաշինգտոնում Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակի հետ հանդիպմանը նախագահի ազգային անվտանգության գծով օգնական Ջեյք Սալիվանն ասել է, որ Կիևը ԱՄՆ-ից օգնության ևս մեկ փաթեթ կստանա մինչև Դոնալդ Թրամփի երդմնակալությունը։
Օգնության ռազմական բաժինը ներառում է «հարյուր հազարավոր հրետանային արկեր, հազարավոր հրթիռներ և հարյուրավոր զրահամեքենաներ», գրում է թերթը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ-ը 725 մլն դոլարի ռազմական օգնության ևս մեկ փաթեթ է հատկացնում ԿիևինԲացի այդ, ԱՄՆ-ն օգնություն է խոստանում Ուկրաինայի սահմաններից դուրս գտնվող օբյեկտներում զինվորականների պատրաստման հարցում:
Հրատարակությունը հայտնում է նաև, որ կողմերը գրեթե պայմանավորվել են Կիևին վարկերի տեսքով ևս 20 մլրդ հատկացնել, որոնք ապահովվելու են ռուսական սառեցված ակտիվներից ստացված եկամուտներով։
Ավելի վաղ CNN-ը և այլ լրատվամիջոցներ, հղում անելով իրենց աղբյուրներին, հայտնել էին, որ Երմակը Վաշինգտոնում հանդիպել է նաև նորընտիր փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսին և և Թրամփի ապագա խորհրդական Մայք Ուոլցին, որոնք մեկ ժամ տևած հանդիպման ժամանակ հիմնականում լսողի դերում են եղել, հայտնել է CNN-ը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թրամփն ասել է՝ պատերազմն Ուկրաինայում վերջ դնելու ծրագրեր ունի, սակայն դրանք չի բացահայտում