Մատչելիության հղումներ

Թրամփն ասել է՝ պատերազմն Ուկրաինայում վերջ դնելու ծրագրեր ունի, սակայն դրանք չի բացահայտում


ԱՄՆ նախագահի թեկնածու, նախկին նախագահ Դոնալդ Թրամփ, արխիվ
ԱՄՆ նախագահի թեկնածու, նախկին նախագահ Դոնալդ Թրամփ, արխիվ

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ծրագրեր ունի Ուկրաինայում պատերազմն ավարտելու համար, սակայն դրանք կբացահայտի նոյեմբերին կայանալիք ընտրություններում հաղթանակ տանելուց հետո միայն:

Սեպտեմբերի 3-ին փոդքաստներից մեկի ժամանակ նախագահի թեկնածուն հայտարարել է, որ եթե հաղթի, «գործարքը երաշխավորված կլինի», քանի դեռ նա ընտրված նախագահն է:

Թրամփը հավելել է, որ չի կարող բացահայտել իր այդ ծրագրերը, քանի որ դրանք անհաջողության կմատնվեն:

Հանրապետական կուսակցության թեկնածու Թրամփն իր դեմոկրատ մրցակցի՝ փոխնախագահ Քամալա Հարիսի հետ լարված մրցավազքի մեջ է։

Դեմոկրատական կուսակցության թեկնածու Հարիսը քննադատել է Թրամփին Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու հայտարարությունների համար, քանի որ վերջինս չի բացահայտում, թե ինչպես դա կանի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG