Միջուկային գիտնականի սպանությունից մի քանի տարի անց Իրանը 3 մարդու մահապատժի է դատապարտել

Լուսանկարում իրանցի գիտնական Մոհսեն Ֆախրիզադեն

Իրանը հայտնել է, որ դատարանը երեք հոգու դատապարտել է մահապատժի 2020 թվականին իրանցի միջուկային ոլորտի առաջատար գիտնական Մոհսեն Ֆախրիզադեի սպանության համար։

Պաշտոնական Թեհրանը կատարվածի մեջ Իսրայելին է մեղադրել:

Դատավճիռները հրապարակվել են Իրանի և Իսրայելի միջև լարվածության աճի ժամանակ՝ Գազայի հատվածում և Լիբանանում հակամարտությունների ֆոնին:

Ֆախրիզադեն, որը հայտնի է որպես Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի հայր, ԱՄՆ պատժամիջոցների տակ էր Իրանի միջուկային հետազոտություններում իր դերի համար և 2018 թվականին Իսրայելի կողմից մեղադրվել էր միջուկային զենք ստեղծելու Իրանի ջանքերի ճարտարապետը լինելու մեջ:

Ըստ իրանական պաշտոնական աղբյուրների՝ ֆիզիկոսը, ում արևմտյան հատուկ ծառայությունները համարում են Իրանի միջուկային ծրագրի ղեկավար, հարձակման էր ենթարկվել «զինված ահաբեկիչների կողմից:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իրանում վերջին հրաժեշտն են տվել սպանված միջուկային ֆիզիկոսին