Մատչելիության հղումներ

Իրանում վերջին հրաժեշտն են տվել սպանված միջուկային ֆիզիկոսին


Իրանում վերջին հրաժեշտն են տվել միջուկային բնագավառի առաջատար գիտնականին` Մոհսեն Ֆախրիզադեին, ով սպանվել էր անցած շաբաթ` Թեհրանի մերձակայքում: Ըստ իրանական պաշտոնական աղբյուրների, ֆիզիկոսը, ում արևմտյան հատուկ ծառայությունները համարում են Իրանի միջուկային ծրագրի ղեկավար, հարձակման էր ենթարկվել «զինված ահաբեկիչների կողմից:

Պաշտոնական Թեհրանը կատարվածի մեջ Իսրայելին է մեղադրում: «Նման ահաբեկչական գործողությունները ոչ միայն չեն խանգարի իրանցի գիտնականների ջանքերին, այլև նրանց է՛լ ավելի նպատակասլաց կդարձնեն», - հայտարարել էր նախագահ Հասան Ռոհանին:

Իսրայելը չի հերքել, բայց և չի հաստատել իր հասցեին հնչող մեղադրանքները:

XS
SM
MD
LG