Այսօր Լյուքսեմբուրգում նախատեսված է Ուկրաինայի և Եվրամիության միջև միջկառավարական նիստը, որին պաշտոնապես կհայտարարվի ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունների մեկնարկի մասին։
«Այսօր ԵՄ-ն սկսում է Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության շուրջ բանակցությունները։ Մենք այս երկու երկրների համար նշանակալի փուլի նախաշեմին ենք։ Միասին մենք կարող ենք ստեղծել ավելի մեծ և խոստումնալից Եվրոպա»,- հայտարարել է Եվրահանձնաժողովը։
Ապրիլի վերջին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևը կատարել է անդամակցության բանակցությունները սկսելու բոլոր նախապայմանները։
Անցած շաբաթներին Եվրահանձնաժողովը հաստատեց այդ պնդումը, սակայն ԵՄ դեսպանների հանդիպմանը Հունգարիայի առարկությունների պատճառով բանակցություններ սկսելու վերաբերյալ առաջարկությունը չընդունվեց։
Բուդապեշտի կարծիքով՝ Կիևի քայլերը բավարար չեն Ուկրաինայում հունգարական փոքրամասնության իրավունքների պաշտպանության հարցում։
Խնդիրն ի վերջո լուծվեց շրջանակային համաձայնագրում ազգային փոքրամասնությունների իրավունքների վերաբերյալ Ուկրաիայի կողմից հատուկ հանձնառություն ստանձնելու շնորհիվ։
Ուկրաինայի իշխանությունները պարտավորվել են պարբերաբար զեկուցել Եվրահանձնաժողովին ազգային փոքրամասնությունների իրավունքների ոլորտում բարեփոխումների առաջընթացի մասին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունները կմեկնարկեն հունիսի 25-ին