Մեկնարկել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեի այցը Հայաստան։
Նախարարը Հայաստանի փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանի ուղեկցությամբ այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
Այնուհետև ֆրանսիացի պաշտոնյան ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ այցելել է Վեդիի ջրամբար, որը կառուցվում է Զարգացման ֆրանսիական գործակալության վարկային միջոցներով և կառավարության համաֆինանսավորմամբ։
Ֆրանսիայի և Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները ծանոթացել են ջրամբարի կառուցման աշխատանքների ընթացքին։
«Հայաստանի և Ֆրանսիայի միջև գործընկերությունն ակտիվորեն զարգանում է բոլոր ուղղություններով, այստեղ մենք ականատեսն ենք դրա մեկ՝ շատ կոնկրետ, շոշափելի արդյունքի», - ասել է Արարատ Միրզոյանը։
Վաղը՝ սեպտեմբերի 16-ին, կկայանա Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարների պաշտոնական հանդիպումը, որին կհաջորդի Արարատ Միրզոյանի և Ստեֆան Սեժուրնեի համատեղ մամուլի ասուլիսը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վաղը Հայաստան է ժամանում Ֆրանսիայի արտգործնախարարը