«Արևմտյան արտադրության հեռահար հրթիռներով Ռուսաստանի տարածքին հասցված հարվածները կդիտարկվեն որպես ՆԱՏՕ-ի հարձակում», - այսօր հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ, երկրի նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևը։
«Այդ դեպքում Կիևին և ՆԱՏՕ-ի օբյեկտներին զանգվածային ոչնչացման զենքով հարվածներ հասցնելու անհրաժեշտություն կծագի։ Իսկ դա արդեն Երրորդ համաշխարհային պատերազմ է նշանակում», - նշել է Մեդվեդևը։
«Գուցե ծերուկ Բայդենը որոշել է գեղեցիկ ձևով հեռանալ կյանքից՝ իր հետ տանելով մարդկության մի զգալի մասին», - հավելել է ռուսաստանցի պաշտոնյան։
Արևմտյան լրատվամիջոցները, հղում անելով իրենց աղբյուրներին, կիրակի օրը հաղորդեցին, թե Բայդենի վարչակազմը թույլ է տվել ուկրաինացիներին ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանի տարածքին։
Կիևն ու Վաշինգտոնը չեն հաստատել տեղեկությունները։
Reuters-ը, AP-ը, The New York Times-ը, The Washington Post-ը գրեցին, թե սրանով Սպիտակ տունն արձագանքում է հյուսիսկորեացի զինվորների Ռուսաստան տեղափոխելու և Ուկրաինայի դեմ պատերազմում օգտագործելու՝ Կրեմլի վերջին որոշումներին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Վաշինգտոնը թույլատրել է ամերիկյան հեռահար զենքով հարվածել ՌԴ տարածքին․ ԲորելՄոսկվայից ասում են՝ հեռահար զենքով ՌԴ խորքերը հարվածելու ԱՄՆ թույլտվությունը կարող է հանգեցնել Երրորդ համաշխարհային պատերազմիԸստ արևմտյան լրատվամիջոցների՝ Բայդենի վարչակազմը թույլատրել է ուկրաինացիներին ամերիկյան զենքով հարվածել ՌԴ տարածքին