Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնն այսօր ողջ օրվա ընթացքում հեռախոսային բանակցություններ է անցկացրել Լիբանանի քաղաքական և ռազմական ղեկավարների հետ, հաղորդում է Ելիսեյան պալատի մամուլի ծառայությունը։
Ֆրանսիայի նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրության համաձայն՝ Մակրոնը լիբանանցի ղեկավարներին խնդրել է իր ուղերձը փոխանցել «Հեզբոլա»-ի առաջնորդներին՝ կոչ անելով խմբավորմանը զերծ մնալ իրավիճակի հետագա սրումից։
- Մեկնաբանելով փեյջերների և շարժական ռադիոկայանների պայթյունները Լիբանանում՝ «Հեզբոլա» խմբավորման առաջնորդ Հասան Նասրալան այսօր ասել է, որ «այն, ինչ տեղի ունեցավ երեքշաբթի և չորեքշաբթի օրերին, կարելի է պատերազմի հայտարարություն որակել»։
- Լիբանանի առողջապահության նախարարության թարմացված տվյալների համաձայն՝ պայթյունների հետևանքով զոհվել է առնվազն 32 մարդ, ավելի քան 3 հազար 500-ը վիրավորվել են:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Նասրալա․ «Տեղի ունեցածը կարելի է պատերազմի հայտարարություն անվանել» ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Տեխնոլոգիական սարքերի պայթյունները վախի մթնոլորտ են ստեղծել Լիբանանում