ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելությանն (UNIFIL) աջակցող 50 երկրներից 40-ն, այդ թվում՝ Հայաստանը, համատեղ հայտարարություն են տարածել՝ կոչ անելով հարգել առաքելության գործունեությունն ու ապահովել Լիբանանում խաղաղապահների անվտանգությունը:
«Մենք դատապարտում ենք վերջին միջադեպերը։ Կոչ ենք անում հարգել առաքելությունը և ապահովել նրա անձնակազմի անվտանգությունը, որպեսզի նրանք կարողանան իրենց մանդատի շրջանակներում շարունակել միջնորդական աշխատանքն՝ աջակցելով խաղաղությանն ու կայունությանը Լիբանանում և ողջ տարածաշրջանում»,- ասված է համատեղ հայտարարությունումում։
Երեկ վաղ առավոտյան Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելությունը հայտարարեց, թե Իսրայելի երկու տանկ ներխուժել է իրենց բազա և հեռացել միայն 45 րոպե անց։
«Խաղաղապահների դեմ հարձակումը միջազգային իրավունքի խախտում է, և կարող է դիտարկվել որպես պատերազմական հանցագործություն», - զգուշացրել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը։
Իսրայելը պնդում է, թե տանկերը ստիպված են մտել խաղաղապահների բազա, քանի որ մինչ այդ հայտնվել են «Հեզբոլա»-ի թիրախում։ Մինչևդեռ Իսրայելի վարչապետը հայտարարել է․ - «Ժամանակն է, որ միջազգային ուժերը դուրս բերեք «Հեզբոլա»-ի հենակետերից ու հակամարտության գոտուց։ Մերժելով տարհանումը՝ դուք խաղաղապահներին գերի եք դարձնում «Հեզլոբա»-ի ձեռքում»։
Իրանի կողմից աջակցվող լիբանանյան «Հեզբոլա» խմբավորման դեմ Իսրայելի սրացող հակամարտության ընթացքում արդեն 5 խաղաղապահի վիրավորվելու մասին է հաղորդվել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ-ը զինվորներ է ուղարկում Իսրայել, Թեհրանը զգուշացնում՝ կարմիր գծեր չկան