Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբասը նախօրեին Հայաստանի նախագահ Վահագն Խաչատրյանի հետ հեռախոսազրույցի ժամանակ իր երախտագիտությունն է հայտնել պաշտոնական Երևանին պաղեստինյան պետության ճանաչման համար, հաղորդում է Պաղեստինում գործող Wafa լրատվական գործակալությունը:
«Ձեր իմաստուն որոշումը, որը համապատասխանում է միջազգային իրավունքի նորմերին, ՄԱԿ-ի բանաձևերին և միջազգային լեգիտիմության սկզբունքին, ևս մեկ քայլ է պաղեստինցի ժողովրդի իրավունքների ճանաչման ուղղությամբ։ Այդ իրավունքների թվում են 1967 թվականի սահմաններում սեփական հողերի տնօրինումը, իսրայելական օկուպացիային վերջ տալու անհրաժեշտությունը, ինքնորոշումն ու անկախությունը», - նշել է Աբասը։
Հունիսի 21-ին Երևանը հայտնեց, որ ճանաչում է Պաղեստինի պետությունը։ Պաղեստինը շնորհակալությամբ, Իսրայելը կոշտ քննադատությամբ է արձագանքել Հայաստանի այս որոշմանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանը ճանաչեց Պաղեստին պետությունը. Պաղեստինը շնորհակալ է, Իսրայելը քննադատում է ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Այս պահին ՀՀ դեսպանի հետ Իսրայելի ԱԳՆ-ում հանդիպում տեղի չի ունեցել». Հայաստանի ԱԳՆ