Մագդալենա Գրոնոն նոյեմբերի 1-ից կստանձնի Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցչի պաշտոնը։ Այս մասին հայտնել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը՝ ողջունելով իր գլխավոր դիվանագիտական խորհրդականի նշանակումը այս պաշտոնին։
Հայտարարության մեջ նշվում է, որ այս նշանակումը տեղի է ունենում տարածաշրջանի հետ ԵՄ հարաբերությունների առանցքային պահին։
Մինչև նոյեմբերի 1-ը հատուկ ներկայացուցչի մանդատը կապահովի ԵՄ հատուկ ներկայացուցչի գրասենյակը։
Մի քանի օր առաջ այս պաշտոնն զբաղեցնող Տոյվո Կլաարը հայտնել էր, որ ավարտում է իր առաքելությունը։
Նա տարածաշրջանում ԵՄ հատուկ ներկայացուցիչն էր 2017 թվականից։