Եվրամիության քաղաքական և անվտանգության հանձնաժողովը Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով հատուկ ներկայացուցչի պաշտոնում հաստատել է Մագդալենա Գրոնոյի թեկնածությունը։
Չեխ գործիչն այդ պաշտոնում կփոխարինի Տոյվո Կլաարին։
«Քաղաքական և անվտանգության հանձնաժողովը քիչ առաջ հաստատեց Չեխիայից Մագդալենա Գրոնոյի նշանակումը՝ որպես Հարավային Կովկասում և Վրաստանում ԵՄ հատուկ ներկայացուցիչ։ Նրա առաջադրումը պաշտոնապես կհաստատվի ԵՄ խորհրդի կողմից», - գրել է Չեխիայի ներկայացուցչությունը X-ում։
Մագդալենա Գրոնոն մայիսին նշանակվել է Եվրոպայի խորհրդի ղեկավար Միշելի գլխավոր խորհրդական դիվանագիտական հարցերով։
Էստոնացի Տոյվո Կլաարը Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչն է 2017-ից։