Մակրոնը բացառել է իր հրաժարականը

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը բացառել է իր հրաժարականի հնարավորությունը՝ անկախ հունիսի վերջին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներից։ Այս մասին Ֆրանսիայի ղեկավարը հայտարարել է Figaro պարբերականին տված հարցազրույցում։

Հարցին, թե հնարավոր է արդյոք իր հրաժարականը խորհրդարանական ընտրություններում ազգայնականների հաղթանակի դեպքում, Մակրոնը նշել է. «Ազգային միավորումը չէ, որ գրում է Ֆրանսիայի սահմանադրությունը»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մակրոնը ցրում է խորհրդարանը, Ֆրանսիայում նոր ընտրություններ կանցկացվեն
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ծայրահեղ աջերը լուրջ հաջողության են հասնում Եվրախորհրդարանի ընտրություններում