Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուիս Բոնոյին։
Կառավարությունից հայտնում են, որ նրանք քննարկել են տարածաշրջանային զարգացումները, այդ թվում՝ անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին ու վերջինիս շարունակականության ապահովման կարևորությանը:
Ամերիկացի համանախագահին այնուհետև ընդունել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Նրանք, ըստ պաշտոնական հաղորդագրության, բացի վերոնշյալը, քննարկել են նաև երկկողմ օրակարգի շրջանակն ընդգրկող հարցեր:
Բոնոն Երևանում էր նաև մարտին։ Արտգործնախարարի հետ քննարկել էին Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին վերաբերող հարցեր, անդրադարձել Երևան-Բաքու հարաբերությունների կարգավորման գործընթացին, այդ թվում՝ խաղաղության պայմանագրին։
ԱՄՆ պետքարտուղար Բլինքենն իր հերթին այսօր հույս է հայտնել, որ Երևանին ու Բաքվին կհաջողվի համաձայնության հասնել խաղաղության պայմանագրի շուրջ։