Լոս Անջելեսում հրդեհների հետևանքով երկու քաղաքացի է մահացել

Լոս Անջելեսում ծավալվող հրդեհների հետևանքով երկու քաղաքացի է մահացել, լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Լոս Անջելեսի հրշեջ դեպարտամենտի ղեկավարը: Զոհերը Փասադենայից են:

Կան նաև խորը այրվածքներ ստացած քաղաքացիներ:

Իշխանությունները հայտարարում են, որ քամիների ու ցածր խոնավության պատճառով հրդեհները շարունակում են նոր տարածքներ գրավել. վտանգի մեջ են շրջանի բոլոր բնակավայրերը:

Ամբողջությամբ այրվել է Փասադենայի Սահակ Մեսրոպ հայկական վարժարանը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հրդեհներ՝ Լոս Անջելեսում, բազմաթիվ մարդիկ են տարհանվել. ինչ են պատմում տեղի հայերը