Լիբանանում սեպտեմբերի 18-ին տեղի ունեցած հեռահաղորդակցության միջոցների և այլ սարքավորումների նոր պայթյունների հետևանքով զոհերի թիվը հասել է 20-ի, հայտնում է երկրի Առողջապահության նախարարությունը։
Ավելի վաղ հաղորդվել էր 14 զոհի և 450 վիրավորի մասին։
Alhurra հեռուստաալիքը նշում է, որ զոհվածների թվում «Հեզբոլա»-ի (ԱՄՆ-ում և մասամբ ԵՄ-ում ահաբեկչական ճանաչված) 9 անդամներ են։
Բեյրութի արվարձաններում և այլ շրջաններում փեյջերների միաժամանակյա առաջին պայթյունները հնչել են սեպտեմբերի 17-ին, որի հետևանքով առնվազն 12 մարդ է զոհվել, 3 հազարը վիրավորվել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թեհրանը հաստատում է՝ Լիբանանում Իրանի դեսպանը վիրավոր է, «նրա վիճակը կայուն է» ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փեյջերների պայթյունների հետևանքով Լիբանանի հայ համայնքում տուժածներ չկան. «Ազդակ»-ի խմբագիրՄեկ օր անց նոր պայթյուններ են հնչել Լիբանանում, մեկը՝ երկրի հարավային շրջաններում, մյուսը՝ Բեյրութի հարավային արվարձանում։ Պայթել են հեռահաղորդակցության միջոցներ, նոութբուքեր, ինչպես նաև նորագույն էլեկտրոնիկայով սկուտերներ ու մեքենաներ։
Լիբանանի կառավարությունը պայթյունների համար Իսրայելին է մեղադրել։ Իսրայելը պաշտոնապես չի մեկնաբանել պայթյունների մասին հաղորդումները։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վաշինգտոնը Լիբանանում փեյջերների պայթյունների հետ որևէ կապ չունի. Բլինքեն ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Reuters. Բեյրութում պայթեցված փեյջերները հունգարական արտադրության էին