Լիբանանում զոհերի և վիրավորների շրջանում հայերի առկայության վերաբերյալ տվյալներ այս պահին չկան․ ՀՀ ԱԳՆ

Հայաստանի արտգործնախարարության շենքը Երևանում

Լիբանանում Իսրայելի երեկվա արվիահարվածների հետևանքով զոհերի և վիրավորների շրջանում հայերի առկայության վերաբերյալ տվյալներ այս պահին չկան, «Ազատության»-ը փոխանցեց Հայաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը:

Լիբանանը հաղորդել է, որ իսրայելական օդային հարվածներից երկրում զոհերի թիվը հասել է 492-ի, բնակիչները փախչում են հարավից։

Associated Press-ը նշում է, որ զոհերի թվում ավելի քան 90 կին ու երեխա կա։ Հաղորդվում է նաև 1645 վիրավորի մասին։

Իսրայելի բանակը հայտարարել է, որ երկուշաբթի օրը օդային հարվածներ է հասցրել Լիբանանում գտնվող «Հեզբոլա»-ի դիրքերին։ Լիբանանի իշխանությունները սա ամենամահաբեր օրն են համարել ու ամենազանգվածային հարձակումը 2023 թվականի հոկտեմբերից ի վեր, երբ Գազայի հատվածում ռազմական գործողությունների վերսկսումից հետո իրավիճակը սրվեց նաև Իսրայելի և Լիբանանի սահմանին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ըստ Լիբանանի՝ իսրայելական հարվածներից առնվազն 492 մարդ է զոհվել
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հարավային Լիբանանի բնակիչներն առավոտից տարհանման կոչով զանգեր են ստանում