Իսրայելական ուժերի հարվածից երեկ Լիբանանի հարավում երկու խաղաղապահ է վիրավորվել, երկուսն էլ Ինդոնեզիայից։
«Խաղաղապահների վրա ցանկացած հարձակում միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում է», - հայտարարում է խաղաղապահ առաքելությունը:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Թել Ավիվին զգուշացրել է՝ անհանդուրժելի այս միջադեպը չպետք է կրկվի։
Գուտերեշի հայտարարությունից քիչ անց հաղորդվել է խաղաղապահների ուղղությամբ ևս մեկ հարձակման մասին։
BBC-ին, հղում անելով տեղական լրատվամիջոցներին, գրում է ևս երկու վիրավորի մասին։
Իսրայելը միջադեպի մասին մեկնաբանություն դեռ չի տվել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իսրայելական օդուժը հարվածել է Բեյրութի կենտրոնին