Մատչելիության հղումներ

Իսրայելական օդուժը հարվածել է Բեյրութի կենտրոնին


Բեյրութ, 10-ը հոկտեմբերի, 2024թ․
Բեյրութ, 10-ը հոկտեմբերի, 2024թ․

Իսրայելական օդուժը հարվածել է Բեյրութի կենտրոնում գտնվող շենքերին։

Սաուդյան Al Hadath հեռուստաալիքը երեկ հայտնել է, որ հարձակման թիրախը եղել են սեպտեմբերի վերջին Բեյրութում սպանված «Հեզբոլա»-ի առաջնորդ Հասան Նասրալլայի փեսան և կազմակերպության հետախուզական ծառայության ղեկավար Վաֆիկ Սաֆան։

Նրանց մահվան մասին հաստատում դեռ չկա։

Լիբանանյան Al Mayadeen-ը, վկայակոչելով խմբավորման աղբյուրը, հայտնել է, որ Սաֆան ողջ է։

Reuters-ը, վկայակոչելով անվտանգության երեք աղբյուրները, ևս հաղորդում է, որ «Սաֆան ողջ է մնացել»:

Իսրայելը չի մեկնաբանել հարձակումը։

Լիբանանյան լրատվամիջոցները հաղորդում են, որ հարվածների հետևանքով չորս հարկանի շենքը փլուզվել է, իսկ ութ հարկանի շենքը վնասվել։ Լիբանանի առողջապահության նախարարությունը հաղորդել է 22 զոհի, ավելի քան 100 վիրավորի մասին։

Արաբական մամուլը նշում է, որ հարվածները տեղի են ունեցել Բեյրութի խիտ բնակեցված հատվածում։ Հարվածներից հետո բնակիչների շրջանում խուճապ է առաջացել։ Փրկարարներին հաջողվել է տարհանել բոլորին, ովքեր արգելափակված են մնացել շենքերից մեկի վերին հարկերում։

Բեյրութն օդային հարվածներից հետո, 10-ը հոկտեմբերի, 2024թ․
Բեյրութն օդային հարվածներից հետո, 10-ը հոկտեմբերի, 2024թ․

«Հեզբոլա»-ն Միացյալ Նահանգների կողմից ճանաչվել է ահաբեկչական խմբավորում։ Եվրամիությունը «Հեզբոլա»-ի միայն ռազմական թևն է ահաբեկչական կազմակերպություն համարում, բայց ոչ քաղաքական կուսակցությունը, որ պատգամավորներ ունի Լիբանանի խորհրդարանում։

Իսրայելը սեպտեմբերի 27-ին զանգվածային հարվածներ էր հասցրել Բեյրութին՝ հայտարարելով, որ թիրախավորել է «Հեզբոլա»-ի կենտրոնակայանը։ Հենց այդ հարձակումներից հետո էլ հաղորդվեց Նասրալլայի սպանության մասին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG