Լեհաստանն 96 Apache ուղղաթիռ է գնում ԱՄՆ-ից․ Reuters

AH-64E Apache հարվածային ուղղաթիռներ, արխիվ

Լեհաստանը 96 հատ AH-64E Apache հարվածային ուղղաթիռներ գնելու պայմանագիր է ստորագրել ԱՄՆ-ի հետ, փոխանցում է Reuters-ը։

Ըստ Լեհաստանի պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշի՝ ուղղաթիռները նոր մարտական հնարավորություններ կապահովեն թիրախները խոցելու և հետախուզություն իրականացնելու հարցում։

Reuters-ը նշում է, որ Apache-ները կփոխարինեն հետխորհրդային Մի-24-երին։

Դեռ 2023-ի օգոստոսին Միացյալ Նահանգները հաստատել էր մոտ 12 միլիարդ դոլարի՝ 96 Apache ուղղաթիռների և հարակից սարքավորումների վաճառքը Լեհաստանին։

Համաձայնագիրը նախատեսում է նաև լոգիստիկ փաթեթ։ Այսինքն՝ ուղղաթիռները սպասարկելու սարքավորումներ, տեխնիկական սպասարկում, ուսումնական նյութեր։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լեհաստանը 2,5 մլրդ դոլար կհատկացնի Բելառուսի և Ռուսաստանի հետ սահմանի ամրապնդմանը