Լավրովը հանդիպել է իր թուրք և ադրբեջանցի պաշտոնակիցների հետ

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրով, արխիվ

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրով, արխիվ

Անթալիայի դիվանագիտական համաժողովին մասնակցող Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր հանդիպել է իր թուրք և ադրբեջանցի պաշտոնակիցներ Հաքան Ֆիդանի և Ջեյհուն Բայրամովի հետ։

Թուրքական կողմի փոխանցմամբ, Ֆիդան-Լավրով բանակցությունները «կառուցողական բնույթ են կրել»։

«Նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունների բավական լայն շրջանակ, անդրադարձել են նաև տարածաշրջանային խնդիրներին», - ՏԱՍՍ-ի թղթակցին փոխանցել են թուրքական պատվիրակության անդամները։

Նրանց խոսքով՝ Լավրովն ու Ֆիդանն անդրադարձել են նաև Ուկրաինայում տիրող կացությանը։

«Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպման ժամանակ կողմերը անդրադարձել են տարածաշրջանային թեմաներին», - հաղորդում է APA գործակալությունը։

Ավելի վաղ ադրբեջանական կողմը տեղեկացրել էր Բայրամով-Ֆիդանը հանդիման մասին։ Երկու երկրների արտգործնախարարները քննարկել էին քաղաքական, անվտանգային, տնտեսական, տրանսպորտային, ինչպես նաև տարածաշրջանային հարցեր։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները երկխոսությունը շարունակելու պատրաստակամություն են հայտնել
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպումը նախատեսված է վաղը