Լավրովն ուշադրության արժանի չի համարում Ուկրաինական ճգնաժամը լուծելու վերաբերյալ Թրամփի հայտարարությունները

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ուշադրության արժանի չի համարում Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները Ուկրաինական ճգնաժամը 24 ժամում լուծելու վերաբերյալ։

Լավրովը պնդել է, որ Թրամփի ասածը նույն Մինսկի համաձայնություններն են՝ պարզապես «նոր փաթեթավորմամբ»։

Ռուսաստանի արտգործնախարարը նշել է, որ ամերիկյան նոր ադմինիստրացիայի վերաբերյալ դատողություններ կանեն նրանց գործողությունների հիման վրա, առանց ակնկալիքների և գուշակությունների։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թրամփն ասել է՝ պատերազմն Ուկրաինայում վերջ դնելու ծրագրեր ունի, սակայն դրանք չի բացահայտում