Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հարցազրույց է տվել ամերիկացի հեռուստահաղորդավար Թաքեր Կարլսոնին։
Լավրովն ասել է, որ չի կարծում, թե Ռուսաստանն ու ԱՄՆ-ն ներկայումս պատերազմական վիճակում են։
«Պաշտոնապես մենք պատերազմի մեջ չենք, սակայն ոմանք այն, ինչ կատարվում է Ուկրաինայում, անվանում են հիբրիդային պատերազմ։ Ես էլ այդպես կանվանեի։ Ակնհայտ է, որ ուկրաինացիներն առանց ամերիկյան զինվորականների անմիջական մասնակցության չէին կարող անել այն, ինչ անում են առաջադեմ հեռահար սպառազինությունների հետ։ Դա վտանգավոր է: Դրանում կասկած չկա»,- ասել է Լավրովը։
«Մենք չենք ցանկանում վատացնել իրավիճակը: Բայց քանի որ ATACMS և այլ հեռահար զենքեր են օգտագործվում Ռուսաստանի ողջ տարածքում, մենք ազդանշաններ ենք ուղարկում: Հուսով ենք, որ վերջին ազդանշանն՝ ուղարկված մի քանի շաբաթ առաջ նոր «Օրեշնիկ» համակարգի կողմից, լուրջ է ընդունվել»,- ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մոսկվան «Օրեշնիկ»-ի նոր թիրախներ է ընտրում, Թրամփն Ուկրաինայի հարցով ներկայացուցիչ առաջադրում