Լավրով. Մոսկվան պատրաստ է քննարկել Թբիլիսիի հետ շփումներն ընդլայնելու առաջարկները

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրով, արխիվ

Մոսկվան պատրաստ է քննարկել Թբիլիսիի հետ շփումներն ընդլայնելու առաջարկները, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Եթե լինեն շփումների մասին լրացուցիչ առաջարկներ մեր վրացի հարևանների կողմից, իհարկե, մենք կդիտարկենք դրանք։ Մենք երբեք չենք խուսափել շփումներից», - ասել է Լավրովը։

Հոկտեմբերի 26-ին Վրաստանում իշխող ուժին խորհրդարանական մեծամասնություն ապահոված ընտրությունների արդյունքները մերժող նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, ինչպես նաև ընդդիմադիր ուժերի առաջնորդները տեղի ունեցած քվեարկությունն անվանել են «ռուսական հատուկ գործողություն», «ԿԳԲ-ի հատուկ գործողություն»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Վրաստանի ընդդիմությունն և նախագահը քվեարկության արդյունքները չեն ճանաչում. Զուրաբիշվիլին հանրահավաք է հրավիրելՈչ մեկին չի հաջողվի սասանել սահմանադրական կարգը Վրաստանում․ ԿոբախիձեԸնտրությունները Վրաստանում անցել են անհավասար պայմաններում, ճնշումներով և լարվածությամբ. դիտորդներ