Լավրով․ «Արևմուտքը փորձում է Վրաստանում «գունավոր հեղափոխություն» կազմակերպել»

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրով, արխիվ

«Հավաքական Արևմուտքը ներքին հակամարտություններ է սադրում, լարվածության օջախներ է ստեղծում՝ չխորշելով տարատեսակ կեղտոտ աշխարհքաղաքական տեխնոլոգիաների կիրառումից», - ԱՊՀ հատուկ ծառայությունների ղեկավարների հավաքի ընթացքում ունեցած ելույթում այսօր հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ պնդելով, թե Արևմուտքի նպատակը Վրաստանում «գունավոր հեղափոխություն» կազմակերպելն է»։

«Այսօր Թբիլիսին բախվում է «գունավոր հեղափոխության», այսինքն՝ պետական հեղաշրջման փորձի հետ», - հավելել է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության (ՌԴ ԱՀԾ) տնօրեն Սերգեյ Նարիշկինը։

«Հուսանք, որ այդ փորձը կտապալվի ճիշտ այնպես, ինչպես տապալվեցին Բելառուսում և Ղազախստանում կայունությունը խարխլելու Արևմուտքի լկտի փորձերը», - նշել է Նարիշկինը։

Ընդդիմությունը չի ընդունում մեկ ամիս առաջ Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները։ Հոկտեմբերի 26-ից մայրաքաղաքում բողոքի ցույցեր են ընթանում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վրաստանի նոր խորհրդարանը գումարեց առաջին նիստը
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թբիլիսիում ցույց է. պատրաստվում են գիշերել խորհրդարանի մոտ