Կիրանց գյուղի դպրոցում մեկնակել է Վերջին զանգի միջոցառումը։
Դպրոցը 9-րդ դասարանն ավարտող 8 շրջանավարտ ունի։

Աշակերտների ծնողները դպրոցի դահլիճում սպասում են միջոցառման մեկնարկին, 24-ը մայիսի, 2024թ․
Միջոցառման ներկա էին նաև Ոստիկանության մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանն ու Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի գլխավորած սահմանազատման հանձնաժողովի անդամ, Ազգային անվտանգության ծառայության գեներալ Դավիթ Սանամյանը։

Կիրանցի դպրոցում պատրաստվում են Վերջին զանգի միջոցառմանը, 24-ը մայիսի, 2024թ․
Վերջինս սահմանազատման գործընթացի շրջանակներում է Տավուշում, պարբերաբար շրջում է Կիրանցում։ Նա համակարգում է այս հատվածում սահմանապահների տեղակայման աշխատանքները, բայց տեսախցիկների առջև խոսել ու երևալ չի ցանկանում։

Նախապատրաստական վերջին աշխատանքներն են իրականացվում, ծնողները սպասում են միջոցառման մեկնարկին, 24-ը մայիսի, 2024թ․
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանապահներն այսօրվանից ստանձնում են Տավուշի հատվածների պահպանությունըԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սահմանազատման արդյունքում Ղազախի շրջանի 4 գյուղերը վերադարձվել են Ադրբեջանին․ Մուստաֆաև