ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը առաջին անգամ մեկնաբանելով Կուրսկի վրա ուկրաինական ուժերի հարձակումը, ասել է, որ դա «իսկական դիլեմա է ստեղծում Պուտինի համար»։
«Մենք մշտական շփումների մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ կարող եմ ասել»,- Նյու Օռլեան քաղաքում լրագրողներին ասել է Բայդենը։
Ռուսաստանի Կուրսկի մարզում արդեն 8-րդ օրը շարունակվող լայնածավալ ռազմական գործողությունների ֆոնին երեկ Կիև է ժամանել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Օ'Բրայենը։
Ուկրաինայում Միացյալ Նահանգների դեսպան Բրիջիթ Բրինքս ողջունել է Օ'Բրայենի այցը Կիև՝ շեշտելով՝ «այս այցը մեծ ուղերձ ունի»։
«ԱՄՆ-ի աջակցությունն Ուկրաինային անսասան է», - X-ում գրել է դեսպանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսաստանը զորքի մի մասն Ուկրաինայից տեղափոխում է Կուրսկի մարզ․ WSJ