Կուրսկի շրջանի ղեկավարի խորհրդական Ռոման Ալյոխինը կոչ է արել Ուկրաինայի սահմանից 40 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Ռիլսկ քաղաքի բնակիչներին տարհանվել՝ «քանի հնարավոր է ու անվտանգ»։
«Մի սպասեք մինչև վերջին րոպեն, ինչպես եղավ Սուջայում, Կորենևոյում, Գլուշկովոյում: Ձեր և ձեր հարազատների կյանքն ավելի արժեքավոր է, քան շան կյանքը», - Տելեգրամում գրել է Ալյոխինը՝ նշելով, թե ուկրաինացի զինվորականներն «իրենց գերմանացի ֆաշիստների նման են պահում»։
Միևնույն ժամանակ Ալյոխինը շեշտել է, որ գրում է ոչ թե որպես նահանգապետի խորհրդական, այլ «որպես մարդ, կամավոր, ով տեսել է այս պատերազմը սկզբից»։
Ռոման Ալյոխինը նաև տեղեկացրել է, որ մինչև ուկրաինական ուժերի ներխուժումը Կուրսկի մարզ Ռիլսկ քաղաքի բնակչությունը կազմում էր մոտ 15 հազար մարդ։
Մարտերը Կուրսկի մարզում շարունակվում են օգոստոսի 6-ից։ Ուկրաինայի իշխանությունները հայտարարում են, որ ավելի քան 90 բնակավայր և մոտ 1000 քառակուսի կիլոմետր տարածք են վերահսկում։ Ռուսական ռազմական հրամանատարությունն, իր հերթին, պարբերաբար հայտնում է, թե ուկրաինական բանակի հարձակումը «կասեցվել է»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պայթյուններ, հրդեհներ ՌԴ Վոլգոգրադի մարզի Մարինովկա ավիացիոն ռազմաբազայում ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մոսկվան պնդում է՝ ետ է շպրտում ուկրաինացիներին ՌԴ տարածքից, իսկ Կիևը հայտարարում է նոր տարածքներ գրավելու մասին