Սեպտեմբերի լույս 24-ի գիշերը ռուսական կողմը հարվածել է Զապորոժիեին։ Տեղի իշխանությունները հայտնում են զոհի ու վիրավորների մասին։
Ըստ Զապորոժիեի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Իվան Ֆյոդորովի՝ հարվածներ են հասցվել կարևոր ենթակառուցվածքների ու բնակելի շենքերի։
Ֆյոդորովի խոսքով՝ վեց մարդ է վիրավորվել, այդ թվում՝ 13-ամյա աղջիկ և 15-ամյա տղա։ Նա նաև նշել է, որ անցած օրվա ընթացքում ռուսական բանակը 321 հարված է հասցրել Զապորոժիեի շրջանի 10 բնակավայրերին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսական կողմը հարվածել է Զապորոժիեի ուղղությամբ, հաղորդվում է 16 վիրավորի մասին