Մատչելիության հղումներ

Ռուսական կողմը հարվածել է Զապորոժիեի ուղղությամբ, հաղորդվում է 16 վիրավորի մասին


T-80 տանկ Զապորոժիեի հատվածում, 2023թ․
T-80 տանկ Զապորոժիեի հատվածում, 2023թ․

Սեպտեմբերի 23-ի գիշերը ռուսական ուժերը հարվածներ են հասցրել Զապորոժիեին։

Տեղի իշխանությունների հաղորդմամբ, նախնական տվյալներով, տուժել է 16 մարդ, այդ թվում՝ մեկ երեխա։

Շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Իվան Ֆեդորովը Տելեգրամում գրել է քաղաքում ավերածությունների ու հրդեհների մասին։ Նրա խոսքով՝ տուժածներին օգնություն է ցուցաբերվում։

Ռուս զինվորականները 6 հրթիռային հարվածներ են հասցրել շրջկենտրոնի և շրջանի տարածքում, պարզաբանել է Զապորոժիեի շրջանի ազգային ոստիկանությունը։ Քաղաքացիական ենթակառուցվածք է տուժել։ Ոստիկանության տվյալներով՝ հրդեհվել են նաև կայանված մեքենաներ, վնասվել են մոտակա բնակելի շենքերը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG