Կալանավորների պատմական փոխանակումից հետո Կրեմլը հայտարարում է, թե պատրաստ է քննարկել երեկ բանտից ազատ արձակված Wall Street Journal-ի լրագրող Էվան Գերշկովիչի խնդրանքը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հարցազրույցի մասին, «եթե այդպիսիn կա»:
«Եթե նման դիմում ստացվի, մենք կքննարկենք այն, եթե նախագահը անհրաժեշտ համարի հարցազրույց տալ արտասահմանյան լրատվամիջոցներին, ապա դա կանի»,- լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
WSJ-ն է գրել, որ անցյալ տարվա մարտին Ռուսաստանում լրտեսության մեղադրանքով ձերբակալված և ամիսներ անց 16 տարվա ազատազրկման դատապարտված ամերիկացի լրագրողն ազատ արձակվելուց հետո ցանկություն է հայտնել հարցազրույց վերցնել Պուտինից։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Գերշկովիչը, Ուելանը և Կուրմաշևան վերադարձան ԱՄՆ, նրանց դիմավորել են Ջո Բայդենն ու Քամալա Հարիսը