Կուրսկի ուղղությամբ իրականացված գործողությունների արդյունքում ուկրաինական զորքերին այսօրվա դրությամբ հաջողվել է 594 ռուսաստանցի զինվորական գերեվարել, այսօր հայտարարել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար գեներալ Ալեքսանդր Սիրսկին։
Նրա խոսքով՝ հարձակումը Կուրսկի ուղղությամբ շարունակվում է, այս պահի դրությամբ ուկրաինական զորքերի հսկողության տակ է գտնվում ավելի քան 100 բնակավայր կամ 1294 քառակուսի կիլոմետր։
Դրա հետ մեկտեղ, ըստ Սիրսկու, Դոնբասում, մասնավորաբար Պոկրովսկի ուղղությամբ «իրադրությունը շարունակում է ծանր մնալ»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Գրոսսին շրջայց է կատարել Կուրսկի ատոմակայանում ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բելգորոդի շրջանում գիշերը տեղի ունեցած ԱԹՍ հարձակման հետևանքով հինգ մարդ վիրավորվել է