Մատչելիության հղումներ

Բելգորոդի շրջանում գիշերը տեղի ունեցած ԱԹՍ հարձակման հետևանքով հինգ մարդ վիրավորվել է


Այսօր գիշերը Բելգորոդի շրջանի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով հինգ մարդ է վիրավորվել։ Այս մասին հայտարարել է շրջանի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը՝ հարվածների համար մեղադրելով Ուկրաինային։

Սահմանամերձ Կրասնոյարուժսկից տղամարդն ու կինը ուղեղի ցնցում են ստացել և արդեն դուրս են գրվել հիվանդանոցից՝ տուն գնալու համար։ Սահմանային Գրայվորոնսկիում բեկորային վնասվածքներով հոսպիտալացվել են ևս երեք կանայք։

ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ գիշերը Բելգորոդի շրջանի վրա երեք անօդաչու թռչող սարք են խոցել, ևս երկուսը Կուրսկի շրջանում։

Այսօր՝ օգոստոսի 27-ին, Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսսին կայցելի Կուրսկի ԱԷԿ։ Նա մտադիր է զրուցել կայանի ղեկավարների հետ, գնահատել արտաքին էներգամատակարարման և մուտքի ճանապարհների վիճակը՝ Կուրսկի մարզում այժմ տեղի ունեցող ռազմական գործողությունների ֆոնին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG