«Վրաստանը մտադիր է շարունակել այն պրագմատիկ քաղաքականությունը, որ վարում է Ռուսաստանի նկատմամբ», - այսօր Թբիլիսիում, նոր կառավարության ծրագրի քննարկման ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետի պաշտոնակատար Իրակլի Կոբախիձեն։
«Պրագմատիկ քաղաքականությունը խաղաղությունը պահպանելու և մեր ռազմավարական շահերը պաշտպանելու կարևորագույն գործիքներից մեկն է։ Վրաստանի և Ռուսաստանի հակամարտության կարգավորումը մեր առաջնահերթություններից թվում է», - նշել է Կոբախիձեն:
«Գոյություն ունեն կարմիր գծեր, որոնք մենք հատել չենք պատրաստվում։ Դրանցից առանցքայինը մեր տարածքների դեօկուպացիան է», - միևնույն ժամանակ ընդգծել է Վրաստանի վարչապետի պաշտոնակատարը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Հայացքները՝ ծայրահեղ աջ, ինքը՝ «տղամարդու մարմնավորում»․ ֆուտբոլային աստղը՝ Վրաստանի նախագահի թեկնածուՎրաստանում դեկտեմբերի 14-ին նոր նախագահ կընտրեն«ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցությունը շարունակում է մնալ Վրաստանի առաջնահերթ նպատակը»․ ԲոչորիշվիլիԼավրով․ «Արևմուտքը փորձում է Վրաստանում «գունավոր հեղափոխություն» կազմակերպել»