Ուկրաինայի նախագահի օգնական Միխայիլ Պոդոլյակն ասել է, որ Վլադիմիր Պուտինի «խաղաղության» նոր առաջարկները համաձայնության գալու լուրջ փորձ չեն և առնչություն չունեն որևէ բանակցությունների հետ։
Zoom-ի միջոցով ուրբաթ օրը «Ռոյթերս»-ին տված հարցազրույցում նա ասել է, թե Պուտինի այսօրվա հայտարարությունների և Ռուսաստանի կողմից սանձազերծված պատերազմը վերջ տալու համար Ուկրաինայի պայմանների միջև հնարավոր չէ փոխզիջում գտնել։
Վլադիմիր Պուտինը այսօր հանդիպելով ԱԳՆ ղեկավար կազմին՝ Կիևի հետ բանակցությունների մի շարք պայմաններ է նշել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մոսկվան նոր առաջարկներ է ներկայացրել ուկրաինական հակամարտությունը լուծելու համար