Խամենեի․ «Աշխարհը կտեսնի Իսրայելի պարտությունը»

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեի, արխիվ

«Աշխարհը կտեսնի Իսրայելի պարտությունը», - այսօր Թեհրանում հնչեցրած ելույթում հայտարարել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին, ընդգծելով, որ չնայած ծանր կորուստներին՝ «Հեզբոլա» շարժումը շարունակում է դիմադրություն ցուցաբերել իսրայելական բանակին։

«Հեզբոլա»-ն ուժեղ է և այն շարունակում է կռվել։ Այո, այդ կազմակերպության մի շարք հայտնի գործիչներ, ինչպես, օրինակ, Հասան Նասրալլան և Հաշեմ Սաֆիադինը, այսօր մեզ հետ չեն, բայց կազմակերպությունը շարունակում է գործել», - նշել է Խամենեին՝ համոզմունք հայտնելով, որ «կգա մի օր երբ աշխարհը կտեսնի, թե ինչպես է սիոնիստական կազմավորումը պարտվում այդ մարտիկներին»։

«Հեզբոլա»-ն ահաբեկչական կազմակերպություն է ճանաչված ԱՄՆ-ի կողմից:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Wall Street Journal. «Իրանը Իսրայելին կարող է ավելի հզոր զենքով հարվածել»Իսրայելը «կանի այն, ինչ պետք է արվի», լինի ռազմական, թե քաղաքական ճանապարհով. ՆեթանյահուԻրանի նախագահը հայտարարել է, որ հրադադարը կարող է ազդել Իսրայելին Թեհրանի պատասխանի վրաԽամենեին ԱՄՆ-ին և Իսրայելին սպառնում է ջախջախիչ պատասխանով