Խաղաղության պայմանագրի նախագծի մեկ-երկու հարց շարունակում է մնալ չհամաձայնեցված. ԱԳ փոխնախարար

Խաղաղության պայմանագրի նախագծի 11-րդ խմբագրումը ստանալուց հետո պաշտոնական Երևանը հայտարարում է՝ մեկ-երկու հարց շարունակում է մնալ չհամաձայնեցված:

Արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն «Ազատության» հետ զրույցում մանրամասնեց. «Կողմերը չունեն ընդհանուր դիրքորոշում տվյալ հարցերի շուրջ և բնականաբար քննարկումները պաշտոնական Բաքվի հետ շարունակվելու են»:

Երևանն նոյեմբերի 5-ին ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները: Անցած շաբաթ արտգործնախարար Արարատ Միրզոյանը տեղեկացրել էր, որ ադրբեջանական կողմի հետ աշխատում են փաստաթղթի «մեկ-երկու ձևակերպման» շուրջ, որից հետո, ըստ նրա, այն պատրաստ կլինի ստորագրման։

մանրամասներն ավելի ուշ.

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Բաքվի առաջարկները