Խաղաղության պայմանագրի մեջ գերիների հարցը ներառված չէ, այն ներառված է նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Գերիների հետ կապված բանակցությունները և խոսակցությունները կան բոլոր ֆորմատներում, բոլոր հնարավոր տեղերում մենք այդ խոսակցությունը տանում ենք», - միաժամանակ նշեց նա։
Ալեն Սիմոնյանի խոսքով՝ խաղաղության պայմանագիրը իրենից չպիտի ենթադրի գերիների հարցի քննարկում։ Նա հավելեց, սակայն, որ պայմանագիրը դեռ վերջնական չէ, և այն ստորագրված չէ։
Անցած դեկտեմբերին Ադրբեջանն ազատ արձակեց 32 հայ գերիների, Հայաստանը՝ 2 ադրբեջանցիների, որոնցից մեկը դատապարտվել էր սպանության համար։
Ադրբեջանական բանտերում դեռ 23 հայ է պահվում, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից Արցախի վրա 2023-ին սեպտեմբերի 19-ի ռազմական հարձակման հետևանքով գերեվարված 16 անձինք։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արցախի նախկին պաշտոնյաները շուտով կկանգնեն ադրբեջանական դատարանի առջև. Ադրբեջանի գլխավոր դատախազ