Կենտրոնի թաղապետարանում երեկ ձերբակալված երեք աշխատակիցներն ու մեկ քաղաքացին կալանավորվել են

Արխիվային լուսանկար

Կենտրոնի թաղապետարանում երեկ ձերբակալված չորս անձինք այսօր կալանավորվել են։

Հակակոռուպցիոն կոմիտեից «Ազատության»-ը փոխանցեցին, որ նրանց մեղադրանքներ են ներկայացվել պաշտոնատար անձանց կողմից խմբով կաշառք ստանալու և քաղաքացու կողմից կաշառք տալու համար։

«Ազատության» տեղեկություններով՝ կալանավորվածներից են վարչական շրջանի առևտրի և սպասարկումների բաժին պետ Արսեն Աղաբեկյանն ու իր տեղակալը, մյուսը քաղաքացի է, հաջորդն էլ կրկին թաղապետարանի աշխատակից: Բաժնի պետը մեկ ամսով է կալանավորվել, մյուսները՝ երկու։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ 4 ձերբակալված Կենտրոնի թաղապետարանում, երեքը պաշտոնյա են