Մատչելիության հղումներ

4 ձերբակալված Կենտրոնի թաղապետարանում, երեքը պաշտոնյա են


Կենտրոնի թաղապետարանում իրավահների իրականացրած գործողությունների հետևանքով այսօր ձերբակալված չորս անձանցից երեքը պաշտոնատար անձինք են, «Ազատության»-ը փոխանցեց Հակակոռուպցիոն կոմիտեի խոսնակ Մարինա Օհանջանյանը՝ նշելով, որ ձերբակալություններն իրականացվել են Կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում։

Նախաքննության շահերից ելնելով՝ այլ տեղեկատվություն նա չփոխանցեց։

«Ազատության» տեղեկություններով ձերբակալվածների թվում են նաև բաժնի պետ ու բաժնի պետի տեղակալներ։

Իր աշխատակազմում ձերբակալությունները հաստատած Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Պետրոս Պետոյանը հրաժարվում է այլ մանրամասներ ներկայացնել։

Թե ինչ կասկածանքով են նրանք ձերբակալվել, պարզ չէ։ Վարչական շրջանի ղեկավարը սակայն ակնարկում է կոռուպցիայի մասին, մասնավորապես նշելով․ - «Հետևելով տեղի ունեցող իրադարձությունների ընթացքին՝ հավաստիացնում եմ, որ դեմ եմ աշխատանքային լիազորությունների չարաշահմանը և կոռուպցիայի ցանկացած դրսևորմանը»։

Ավելի վաղ Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանն էր հայտնել իրավապահների կողմից Կենտրոնի թաղապետարանում իրականացրած գործողոթյունների ու ձերբակալությունների մասին՝ կրկին մանրամասներ չհաղորդելով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG