Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում 3 օր առաջ կրկին պաշտոնյա է ձերբակալվել։ Հակակոռուպցիոն կոմիտեից «Ազատությանը» հայտնեցին, որ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
Քրեական վարույթը վերաբերում է կաշառք տալուն և ստանալուն։ «Ազատության» տեղեկություններով՝ պաշտոնյան կոմունալ տնտեսության վարչությունից է:
Քրեական այս վարույթի շրջանակներում ավելի վաղ ևս վարչական շրջանի աշխատակիցներ էին ձերբակալվել, որոնք մի մասն այս պահին կալանքի տակ է՝ մեղադրանք կա առաջադրված: Հակակառուպցիոնից գործով ձերբակալվածների թիվ չեն հայտնում, քանի որ վարույթի շրջանակում գործողությունները շարունակվում են, և նոր ձերբակալությունները չեն բացառվում:
Սա Կենտրոնի թաղապետարանում առաջին ձերբակալություն չէ, այս ամիս իրավապահ մարմինները գործողություններ էին իրականացրել նաև Առևտրի և սպասարկումների բաժնում. 4 անձ ձերբակալվել էր, երեքը, որ պաշտոնյաներ են, ավելի ուշ կալանավորվել էին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կենտրոնի թաղապետարանում իրականացված գործողություններից հետո 4 մարդ է կալանավորվել