Քաթարը պատրաստ է ներդրումներ կատարել Սիրիայում. ալ-Ջուլանի

Քաթարը պատրաստ է մեծածավալ ներդրումներ կատարել Սիրիայում, այսօր Դամասկոսում հայտարարել է այդ երկրի դե ֆակտո ղեկավար, «Հայաթ Թահրիր աշ-Շամ» կազմակերպության առաջնորդ Աբու Մոհամադ ալ-Ջուլանին՝ նույն ինքը Ահմեդ աշ-Շարաան։

«Հայաթ Թահրիր աշ-Շամ»-ը ԱՄՆ-ի, ԵՄ-ի կողմից ահաբեկչական կազմակերպություն է ճանաչված։

«Պաշտոնական Դոհան պատրաստակամություն է հայտնել մեծ գումարներ ներդնել տարբեր ոլորտներում, նախ և առաջ էներգետիկայում։ Բացի այդ, քաթարցիները էներգետիկ ոլորտից բացի, մեծ փորձ ունեն նաև նավահանգիստների և օդանավակայանների կառավարման գործում»,-նշել է ալ-Ջուլանին։