Կատալոնացի անջատականների առաջնորդ, Կատալոնիայի ինքնավարության նախկին ղեկավար Կարլես Պուչդեմոնը, յոթ տարվա բացակայությունից հետո, այսօր վերադարձել է հայրենիք։
Հինգշաբթի առավոտյան նա ելույթ է ունեցել Բարսելոնայի կենտրոնում հավաքված հազարավոր կողմնակիցների առջև՝ հայտարարելով, որ պատրաստվում է մասնակցել Կատալոնիայի խորհրդարանի այսօրվա նիստին։
Դրա ընթացքում կատալոնացի պատգամավորները պետք է հաստատեն ինքնավարության նորանշանակ կառավարության կազմը։
Պուչդեմոնը Իսպանիան լքել էր 2017 թվականին՝ Կատալոնիայի անկախության հարցով հանրաքվեից հետո։
Իսպանիայի գլխավոր դատախազությունը նրա դեմ քրեական գործ է հարուցել, 2017 թվականից ի վեր նա հետախուզման մեջ է։ Այդ իսկ պատճառով տեղական աղբյուրները չեն բացառում, որ արդեն այսօր ոստիկանությունը կարող է ձերբակալել Պուչդեմոնին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պուչդեմոնը պատրաստ է վերադառնալ Կատալոնիա, նույնիսկ եթե իրեն կալանավորեն