Հայաստանը ցանկանում է Եվրամիության մաս լինել, Լատվիայում, Rus.LSM-ի հետ զրույցում, հայտարարել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Մեր հասարակությունը Եվրամիության մաս լինելու որոշում ունի։ Մի քանի օր առաջ մեր խորհրդարանում քննարկվում էր Հայաստանի՝ ԵՄ անդամակցության շուրջ հանրաքվե անցկացնելու հարցը։ Կարծում եմ` ինչ - որ մի օր մոտ ապագայում մենք կունենանք այդ հանրաքվեն, և վստահ եմ, որ մեր ժողովուրդը կասի այո՛»,- ասել է Սիմոնյանը։
Լրատվամիջոցը նշում է, որ Լատվիան աջակցում է Հայաստանի եվրոպական ուղուն։
Պաշտոնական Երևանը հայտարարել է, որ հայերն ունեն եվրոպական ձգտումներ։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ «Հայաստանը պատրաստ է մոտ գտնվել ԵՄ-ին այնքան, որքան ԵՄ-ն դա հնարավոր է համարում»։
Այս տարվա մարտին Եվրախորհրդարանն ընդունեց Եվրամիության և Հայաստանի միջև կապերի մասին հատուկ բանաձևը, որով կոչ արեց եվրոպական հանձնաժողովին ու խորհրդին աջակցել Երևանին Բրյուսելի հետ համագործակցությունն ընդլայնելու հարցում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Առաջարկում ենք 100 օրվա մեջ կազմակերպել Հայաստանի ԵՄ անդամակցության հանրաքվե». Արամ ՍարգսյանԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Մինչև դա բազմաթիվ իրավական գործընթացներ պետք է անցնել». Արման Եղոյանը՝ ԵՄ անդամակցության հանրաքվե անցկացնելու առաջարկի մասին