Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահ Կարեն Անդրեասյանը որևէ մտադրություն չունի հրաժարական ներկայացնելու, հայտարարել է ԲԴԽ խոսնակ Մերի Գևորգյանը:
Գևորգյանը Ֆեյսբուքի իր էջում ընդգծել է՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնավարումը որևէ առնչություն չունի Կառավարության որևէ անդամի պաշտոնավարման կամ քաղաքական գործընթացների հետ:
«Կարեն Անդրեասյանը, վստահաբար կշարունակի աշխատել մինչև իր պաշտոնավարման սահմանադրական ժամկետի ավարտը՝ 2027 թվականի հոկտեմբերի 6-ը», - գրել է Գևորգյանը:
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը, որ Կարեն Անդրեասյանի մտերիմ ընկերն է, այսօր հայտարարեց՝ հրաժարականի դիմում է ներկայացրել վարչապետ Փաշինյանին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կարեն Անդրեասյանն ընտրվեց Բարձրագույն դատական խորհրդի նախագահ ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պետության և կուսակցության սերտաճման պրոցես է. իրավապաշտպանը՝ ԲԴԽ-ի և ԿԸՀ-ի շուրջ զարգացումներից