Իսրայելի իշխանությունները թույլատրել են վիրավոր կամ հիվանդ 19 երեխաներին և նրանց ուղեկցողներին՝ թվով 68 մարդու, Գազայի հատվածից դուրս գալ Եգիպտոս։
Անցած մայիսից ի վեր, երբ փակվել էր ճանապարհային անցակետը, սա առաջին բժշկական տարհանումն է։
Առողջապահական համակարգի պաշտոնյաների պնդմամբ, Գազայի հատվածում հազարավոր մարդիկ արտերկրում բուժվելու կարիք ունեն։
Իրավիճակը Մերձավոր Արևելքում կտրուկ սրվել է 2023 թվականի հոկտեմբերի 7-ին, երբ «Համաս»-ի զինյալները Գազայի հատվածից անսպասելիորեն հարձակվել են հրեական խաղաղ ավանների վրա: Այդ գրոհների հետևանքով սպանվել է մոտ 1200 իսրայելցի, ևս ավելի քան 250 իսրայելցի պատանդառվել է:
Ըստ պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարության՝ Գազայի հատվածում իսրայելան ռազմական գործողությունների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը գերազանցել է 37 հազարը։
«Համաս»-ը ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ահաբեկչական կազմակերպություն է ճանաչվել։ Իսրայելի կառավարությունը հայտարարել է, որ Գազայի հատվածն ամբողջությամբ մաքրելու է «Համաս»-ի ահաբեկիչներից: Մեծ թվով երկրներ անհամաչափ են համարում Իսրայելի պատասխան գործողությունները:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իսրայելը վերահսկողություն է հաստատել Եգիպտոսի հետ Գազայի սահմանի նկատմամբ