Մատչելիության հղումներ

Իսրայելը վերահսկողություն է հաստատել Եգիպտոսի հետ Գազայի սահմանի նկատմամբ


Եգիպտոսի հետ Գազայի սահման, արխիվ
Եգիպտոսի հետ Գազայի սահման, արխիվ

Իսրայելական ուժերը վերահսկողության տակ են վերցրել Գազայի հատվածի և Եգիպտոսի միջև սահմանի երկայնքով ձգվող բուֆերային գոտին, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով երկրի զինված ուժերին:

Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Դանիել Հագարին ասել է, որ իսրայելական ուժերը «օպերատիվ» վերահսկողություն են հաստատել «Ֆիլադելֆի միջանցքի» վրա։

Հագարին ընդգծել է, որ «Ֆիլադելֆիի միջանցքը» «Համաս»-ը «պարբերաբար օգտագործում էր Գազայի հատվածի տարածք զենք տեղափոխելու համար»:

Իսրայելը նաև շարունակում էր հարձակումները Գազայի հարավում գտնվող Ռաֆահի վրա՝ չնայած Արդարադատության միջազգային դատարանի հրամանին՝ դադարեցնել հարձակումները քաղաքի վրա, որտեղ նախկինում ապաստան էր գտել Գազայի 2,3 միլիոն բնակչության կեսը:

«Համաս»-ը ԱՄՆ- և ԵՄ-ի կողմից ահաբեկչական կազմակերպություն է ճանաչվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG