Իսրայելը շարունակում է հարձակումները Գազայի և «Հեզբոլա»-ի ուղղությամբ

Լիբանան, Իսրայելի հարվածի հետևանքները, 9-ը նոյեմբերի, 2024թ.

Իսրայելը վերսկսել է հարձակումները Գազայի հատվածում և Լիբանանում գտնվող թիրախների վրա, հայտնել է Պաշտպանության բանակը՝ հավելելով, որ «սպանվել են տասնյակ ահաբեկիչներ»։

Գազայի հյուսիսում գտնվող Ջաբալիա քաղաքում իսրայելական զորքերը «մեկուսացրել են ահաբեկիչների բազմաթիվ ենթակառուցվածքներ, ինչպես նաև զենքի պահեստ այդ տարածքում», ասվում է Տելեգրամում հրապարակված հայտարարության մեջ:

Իսրայելական զորքերը նաև շարունակում են «ճշգրիտ, հետախուզության վրա հիմնված օպերատիվ գործողություններ» իրականացնել Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ շրջանում:

Լիբանանում, ասվում է հայտարարության մեջ, իսրայելական օդուժը վերջին օրերին հարձակվել և սպանել է «Հեզբոլա»-ի տասնյակ գրոհայինների, որոնց Միացյալ Նահանգները համարում է ահաբեկչական խմբավորում, թեև ԵՄ-ն սև ցուցակում է ներառել միայն նրա զինված թևը: